Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ
13.06.19 13:05
Մոսկվայում երեկվա ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել՝ բացի 4-ից. ՌԴ ՆԳՆ

Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից ազատ են արձակվել երեկ ՌԴ մայրաքաղաքում հաջակցություն «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի անցկացված ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածները՝ բացի 4 հոգուց, գրում է meduza.io-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը հղումով:

 

Դեռ 4 մարդ գտնվում է ոստիկանությունում: Միևնույն ժամանակ, որոշ բերման ենթարկվածներ ասել են, որ բաժանմունքներում ավելի շատ մարդ կա, քան նշվում է:

Հաղորդվում է, որ երեկ բերման է ենթարկվել առնվազն 513 մարդ:

 

Մոսկվայի կենտրոնում երեկ հաջակցություն օրերս կալանավորված և 2 օր առաջ կալանքից ազատված ռուսական «Մեդուզա» գործակալության լրագրող Իվան Գոլունովի և ընդհանուր առմամբ քրեական գործերի կեղծման դեմ երթ էր անցկացվել, որի ժամանակ մասնակիցներին բերման էին ենթարկել՝ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: Նշվում է, որ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ակցիային մասնակցել է մոտ 1200 մարդ:

Լրագրողները հայտնում են, որ «Ռոսգվարդիա»-ի մարտիկները մահակներ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Նաև Մոսկվայի փողոցներում հայտնվել են ջրցան մեքենաներ, որոնք ջրել են երթի մասնակիցներին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը կոչ է արել մարդկանց ցրվել, ինչից հետո սկսել է բերման ենթարկել նրանց: Նշվում է, որ նրանց թվում են եղել մի շարք լրագրողներ, նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Երթի մասնակիցները բացականչել են «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»: 

Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն ավելի վաղ կարճվել էր՝ ապացույցների բացակայության պատճառով:

Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One