Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
«Հրապարակ». Մինչև ոստիկանապետ նշանակվելը Արցախի նախագահի պաշտոնում Լևոն Մնացականյանի հնարավորությունը քննարկվում էր
13.06.19 09:01
«Հրապարակ». Մինչև ոստիկանապետ նշանակվելը Արցախի նախագահի պաշտոնում Լևոն Մնացականյանի հնարավորությունը քննարկվում էր

«Պայմանավորվածությունը նախագահ Բակո Սահակյանի և Վիտալի Բալասանյանի միջև է՝ պայմանավորվել են, որ Բալասանյանը պետք է հրաժարական տա։ 10 օրից քիչ ավելի է, ինչ գործում է Բալասանյանի համազգային շարժումը՝ բավականին ուժեր են միացել, մեկնարկը վատ չէր, դրսից՝ սփյուռքից, նույնպես լուրջ աջակցություն կա, այդ թվում՝ և ֆինանսական։ Բալասանյանը ևս գտնում էր, որ հնարավոր չէ և´ նախագահի թեկնածու լինել ու քաղաքական գործունեություն վարել, և´ մնալ Անվտանգության խորհրդի քարտուղար։

 

Մինչ հրաժարականը, ժամը վեցից հետո էր նախագահականից իջնում իր գրասենյակ, սակայն այդպես երկար շարունակվել չէր կարող։ Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի այս հրաժարականի հետ, որոշումը ներսում է կայացվել»,- ասաց արցախյան աղբյուրը: 

Բոլոր դեպքերում, Վիտոյի ու Նիկոլ Փաշինյանի ջրերը նույն առվով չեն հոսում։ «Գուցե Վիտոյի քաղաքական գծերից մեկը հականիկոլականությունն է. հենց միայն այդ պատճառով նա չպետք է մնար այդ պաշտոնին»: Իսկ հնարավո՞ր է Արայիկ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Բալասանյանն ու «ծռերն» իրար մաշեն, վերջում խաղի մեջ մտնի ոստիկանապետ դարձած Լևոն Մնացականյանը ու դառնա նախագահ։

«Եթե անկեղծ, ապա` մինչև Լևոն Մնացականյանի ոստիկանապետ դառնալը, այդ հնարավորությունը քննարկվում էր, բայց ոստիկանապետ դառնալով` թեման փակվեց։ Էս պահի դրությամբ բացառվում է նման բան, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Անցումային այս ժամանակահատվածում ոստիկանությունում պետք էր ուժեղ ձեռք, իսկ ոստիկանությունը պատերազմի ժամանակ զինվոր է, սովորական ժամանակ` ներքին անվտանգությունը պահպանող ամենակարևոր կառույցը»,-գրում է թերթը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One