Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.40 AMD
EUR =539.06 AMD
Դիլիջան-Իջեւան ճանպարհահատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը
12.06.19 20:16
Դիլիջան-Իջեւան ճանպարհահատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը

Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Է.Դ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Դ.-ն եւ ուղեւորը՝ Ա.Վ.-ն (ծնված 1995 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Է.Դ.-ն տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Վ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One