Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Ucom-ը ներկայացել է շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները
12.06.19 19:43
Ucom-ը ներկայացել է շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել ճեպազրույցով և ներկայացրել է ընկերության շարժական կապի բաժանորդների համար նախատեսված ամառային առաջարկները։

Մասնավորապես, Ucom շարժական կապի Ունիվերսալ և Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն ավելացնելու շփման ջերմությունը՝ նույն ամսավճարի դիմաց ստանալով մինչև 45 ԳԲ շարժական ինտերնետ և մինչև 6000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Նշենք, որ նշյալ սակագնային պլաններում ներառված րոպեների, կարճ հաղորդագրությունների և ինտերնետի ծավալն ավելացել է մինչև 2 անգամ։ Ի դեպ, Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների բաժանորդները կարող են օգտագործել ներառված րոպեները նաև դեպի Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգելու համար։

 

Ավելին՝ Ucom Ունիվերսալի և Ունիվերսալ Պլյուսի  ներկայիս ու նոր բաժանորդները, անվճար ակտիվացնելով uMediaroom հավելվածը, կարող են դիտել 55 բազմաժանր հեռուստաալիք Ucom-ի շարժական TV-ով անգամ տանից դուրս: Շարժական TV-ն ունի 2 օրվա Catch up հնարավորություն: Իսկ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո սպառված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի։

«Մենք նաև վերանայել ու կրկնապատկել ենք uԿանխավճարային ծառայությամբ տրամադրվող ինտերնետի ծավալը։ Ներկայումս u1000, u1500, u2000 և u3000 կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդներն ի լրումն Ucom շարժական կապի բոլոր բաժանորդներին անսահմանափակ զանգելու հնարավորությանը ունեն նաև գիգաբայթերի կրկնապատկված ծավալ։ Այսօր, երբ աշխարհն անցել է առցանց հաղորդակցմանը, մենք, որպես բաժանորդամետ հայկական ընկերություն, պարտավոր ենք վերանայել մեր բաժանորդներին տրամադրվող ինտերնետի ծավալը և առաջարկել լուծում՝ գին-որակ լավագույն համադրությամբ», - նշել է Ucom ընկերության համահիմանդիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ի լրումն վերոնշյալի, Ucom շարժական կապի այն բաժանորդները, ովքեր այս ամառ մեկնում են հանգստանալու Եվրոպա, մասնավորապես՝ Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա կամ այլ հայտնի ծովափնյա երկրներ, ինչպիսիք են Վրաստանը, Եգիպտոսը կամ ԱՄԷ-ն, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներից մեկը և վայելել ռոմինգի ավելի մատչելի սակագինն սկսած 6․4 դրամից 1 ՄԲ համար։ Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։ Իսկ եթե ռոմինգ ծառայությունն արդեն ակտիվ է, ընդամենը պետք է հավաքել համապատասխան փաթեթի ակտիվացման կոդը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One