Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Մենք մինչև Ադրեբջանի զինվորի աչքեր ենք քննարկում, նրանք պատրաստվում են ռազմական գործողությունների. Վրթանեսյան
12.06.19 17:40
Մենք մինչև Ադրեբջանի զինվորի աչքեր ենք քննարկում, նրանք պատրաստվում են ռազմական գործողությունների. Վրթանեսյան
Մի կողմից ուղերձներ են տրվում, որ մենք պետք է խաղաղության պատրաստվենք , մյուս կողմից` ակնհայտ է Ադրբեջանի կողմից ռզմական գործողությունների պատարաստությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն` ընդգծելով` հանրությանը պարտավոր ենք տեղեկացնել, որ ամեն ինչ այդքան էլ անամպ ու վարդագույն  չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ խմբեր: Շեշտեց նաև` մինչ մենք ադրեբջանի զինվորի աչքեր ենք քննարկում, ադրբեջանցի զինվորները շատ կոնկրետ, նպատակաուղղված պատրաստվում են ռազմական գործողությունների, ու դա փաստ է:

Հարցին` միտումնավո՞ր է տարվում այդ քարոզը, թե՞ անգիտակցաբար, պատասխանեց. «Հայաստանում դեռ 2000-ականների սկզբից կան կազմակերպություններ, որոնք հետևողական ձևով խաղաղասիրական քարոզ են վարել: Լավ եմ հիշում, որ ֆիլմեր են նկարվել, սեմինար են կազմակերպվել այլն: Ասում էին` դա խաղաղություն կառուցելու մոտեցում է, որ երկու կողմի շարքային քաղաքացիներն իրար հետ շփվեն, որ թշնամությունը, որոշ չափով, մեղմի: Բայց մենք տեսնաք, որ Ապրիլյան պատերամզի ժամանակ նմանատիպ միջոցառումների մասնակցած հարյուր հազարվոր ադրբեջանցիներից և ոչ մեկը որևէ բառ չասաց ընդդեմ պատերազմի դեմ: Երևի հատուկենտ մեկ-եկու մարդ գտնվեցին այն էլ Ադրբեջանից դուրս ապրող, որ ապշած ասում էին, թե այսքան տարի մարդասիրական արժեքներ ենք քարոզել, բայց այն մարդիկ, որ խոսում էին կյանքի իրավունք ու այլնի մասին, երջանիկ էին, որ Ալիևը պատերազմ է սկսել: Այո, նպատակաուղղված է, որովհետև առնվազն 20 տարի այդ ամենը ֆինասավորվել է, ու դրա վրա միլոնավոր դոլարներ են ծախսվել»:

Նա նշեց նաև, որ Հաայստանում մարդկանց մի խումբ կա, որ անտեսելով տարածաշրջանային իրականությունը` արդեն երկար տարիներ բանակի դեմ քարոզչություն է վարում: Ավելին` կազմակերպութուններ կան, որ ադրբեջանցու անիրական, գոյություն չունեցող կերպար են ստեղծում, թե նա միայնումիայն խաղաղության մասին է մտածում: Բայց Ադրբեջանցու հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, մանրամասնեց Վրթանեսյանն, ավարտվում է այնտեղ, երբ նրանց հարցնում եք` իսկ հանուն խաղաղության պատրա՞ստ եք Արցախի` Ադրբեջանի կազմից դուրս մնալուն, ու այդ պահին խաղաղության մասին բոլոր խոսակցությունները վերջանում են: «Այսքան տարի զվաղվում եմ այս հարցով, շփվում են նրանց հետ ու ոչ միայն սոցցանցերով, և երբևէ չի եղել, որ որևէ ադրբեջանցի ընդունի Արցախն Ադրբեջանից դուրս տարբերակը»,- հավելեց բանախոսը:

Դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ խաղաղության քարոզ տանող այդ ուժերը վայելում են իշխանության հովանավորչությունը, հատկապես այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչներն, ի դեմս, վարչապետի, անձձամբ են խոսում խաղաղության պլատֆորմի ձևավորման մասին, արձագանքեց` իշխանության ներսում պացիֆիստ չինովնիկներ կան, ու չգիտի` ինչքանով է փոխվել նրանց տեսակետը: «Նրանք այժմ իրենք իրական քաղաքականության մեջ են մտել, գուցե որոշակի ինֆորմացիա են ստացել իրականության մասին, ու այլևս կախված չեն Ադրբեջանում կոնկրետ շահեր հետապնդող միջազգային շրջանակնեի ֆինանասավորումից: Բայց ուզում եմ նշել, որ Հայաստանում խաղաղասիրություն քարոզող այդ ուժերն  անտեսեցին Ապրիլկյան պատերազմը, լռեցին, սպասեցին, անցավ ինչ-որ ժամանակ, ու 2018-ին`իշխանափոխությունից հետո, սկսեցին խոսել խաղաղության ակնկալիքների մասին: Ադրբեջանում նման ակնկալիքներ, տրամադրություններ ընդհանարպես չկան: Հայն նրանց համար համար, ակախ հանգամանքից` իշխանամետ է, ընդդմադիր, հին կամ նոր նշխանության ներկաայցուցիչ, գյումրեցի, երևանցի, արցախցի, թե գելդաելահայ, ատելության թիրախում է»,- ամփոփեց ռազմական փորձագետը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One