Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Հնարավորություն չունենք տեղաբաշխումներ անենք, իսկ պարզ մեքենայություններ անել՝ մի տեղ գրանցել ու ուրիշ տեղ աշխատեցնելը ճիշտ չէ․ ՀՌՀ նախագահ
12.06.19 19:32
Հնարավորություն չունենք տեղաբաշխումներ անենք, իսկ պարզ մեքենայություններ անել՝ մի տեղ գրանցել ու ուրիշ տեղ աշխատեցնելը ճիշտ չէ․ ՀՌՀ նախագահ

Համեստ բյուջե ունենք, ընդամենը 262 մլն դրամ, որի 83 տոկոսը աշխատավարձային ֆոնդ է, մնացածը ծախսատար չեն և տարընթերցման հնարավորություն էլ չեն տալիս: 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն այս հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։ 

Հակոբյանը նշեց, որ ըստ էության, բյուջեից բավարարված են. այն հնարավորություն է տալիս իրենց գործառույթներն իրականացնել: Միաժամանակ, նա հանձնաժողովի արդյունավետության բարձրացման առումով մի քանի հարց բարձրացրեց։

«Ոչ թե ծավալներն են մեզ անհանգստացնում, այլ բախշումը, որի ծախսման համար մենք որևէ լիազորություններ չունենք։ Մենք, օրինակ, ունենք ծախսման հոդվածներ, որոնք ըստ մեզ՝ շատ անարդյունավետ է ծախսվում՝ օրինակ աուդիտի բաժնում երկու հոգի արտոնագրված մարդ կա, բայց ¼  մարդու աշխատանք է անում, 8 անգամ ավելի փող ենք ծախսում, քան պետք է»,-ասաց նա և նշեց, որ չեն կարող ծախսման այդ հոդվածները փոխել։

«Մի քանի այդպիսի կետեր կան, որոնք հնարավորություն չեն տալիս տեղաբաշխումներ անել, ինչպես օրինակ՝ քարտուղարությունից մոնիտորինգի բաժին տանել, որտեղ մարդկային ռեսուրսի պակաս ունեն, իսկ պարզ մեքենայություններ անել՝ մի տեղ գրանցել ու ուրիշ տեղ աշխատեցնելը ճիշտ չէ: Պետք է իմանան, ով ինչի համար է աշխատում»,-ասաց նա։ 

Բյուջեի մասով Հակոբյանը նշեց նաև, որ ամենամեծ տարբերությունը հարկային եկամուտների մեջ է՝ նախատեսված է 186 մլն դրամ, բայց ստացված եկամուտները 58 մլն են։ «Դա  պայմանավորված է օրենքի փոփոխության հետ, որի համաձայն՝ կտրուկ իջավ վերգետնյա հեռարձակողների կողմից վճարվելիք պետտուրքը։ Եթե նախկինում հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաընկերությունները 20 մլն էին տալիս, հիմա դարձել է 1 մլն, իսկ մայրաքաղաքային ծածկույթ ունեցողները 10 մլն-ից 500 000 իջավ, և կտրուկ իջավ պետական տուրքը և որի արդյունքում  ստացված եկամուտը երեք անգամ ցածր է»,-բացատրեց նա։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One