Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
«Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին». Լևան Իզորիա
12.06.19 17:36
«Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին». Լևան Իզորիա

Վրաստանը կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին: Այդ մասին այսօր ադրբեջանական Գաբալայում իր ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

«Մեր ռազմավարական գործընկերության հիմնական չափորոշիչներից մեկը զորավարժությունների անցկացումն է: Մենք այսօր որոշում ենք ընդունել, որ Վրաստանը նույնպես կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի զորավարժություններին»,- ասել է Իզորիան ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներն այսօր ավելի վաղ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One