Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Մասքը Tesla-ի ռեկորդային վաճառքներ Է կանխատեսել
13.06.19 02:00
Մասքը Tesla-ի ռեկորդային վաճառքներ Է կանխատեսել

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասքը չի բացառել, որ նա արտադրության եւ վաճառքների ռեկորդ կսահմանի 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Forbes հրատարակությունը: «Մենք պահանջարկի հետ կապված խնդիր չունենք:

Ընդհանրապես չունենք: Վաճառքները գերազանցել են արտադրությունը, եւ արտադրությունը լավ Է ընթանում: Իրականում մեր գործերը լավ են եւ միանգամայն կարող ենք բոլոր առումներով հավակնել ռեկորդային եռամսյակի: Նույնիսկ եթե՝ ոչ, ապա մենք դրան շատ մոտ կլինենք»,-հրատարակությունը մեջբերում Է Մասքի խոսքը, որով նա հանդես Է եկել բաժնետերերի հետ հանդիպմանը: Այս կանխատեսումները հնչել են առաջին եռամսյակի արդյունքներով ավելի քան 700 միլիոն դոլար վնասների ֆոնին՝ կապված մի շարք մոդելների պահանջարկը բավարարելու ընկերության անընդունակության հետ: 2018 թվականի վերջին Tesla-ն 90 հազար ավտոմեքենայի արտադրության ռեկորդ Է սահմանել: Ավելի վաղ ընկերության եռամսյակային հաշվետվության մեջ երրորդ եռամսյակում շահութաբերությանը վերադառնալու պլաններ են հնչեցվել հունվար-մարտ ամիսներին գրանցված խոշոր վնասից հետո: Առաջին եռամյակում զուտ վնասը կազմել Էր 702,1 մլն դոլար: Ընկերությունն առաջվա պես պլանավորում Է 2019 թվականին մատակարարել 360 հազարից մինչեւ 400 հազար ավտոմեքենա: Առաջին եռամսյակում մատակարարվել Է ընդամենը 63 հազար ավտոմեքենա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One