Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.94 AMD
EUR =528.10 AMD
Ռիհաննայի «մերկ» հագուստը զայրացրել է կենդանիների պաշտպաններին
13.06.19 01:48
Ռիհաննայի «մերկ» հագուստը զայրացրել է կենդանիների պաշտպաններին

Ստեղծագործական կարիերայի սկզբնական շրջանում Ռիհաննան արագորեն արժանացավ սեքս սիմվոլի եւ նորաձության կուռքի կոչման։ Այսօր, սակայն, արտիստն առավել հաճախ է սկսել չափազանց արտասովոր կերպարներ ընտրել՝ պարբերաբար շոկի ենթարկելով երկրպագուներին։

Նոր լուսանկարում, որը երգչուհին հրապարակել է Instagram-յան էջում (լուսանկարներն արվել են Interviewmagazaine-ի համար), նա կիսաթափանցիկ, վագրային պրինտով կոմբինեզոն է կրում։ Բարակ գործվածքը ցուցադրում է ներքնազգեստի բացակայությունը։ Ընդ որում, կերպարը Ռիհաննան ամբողջացրել է մորթայա իրով եւ բավական համարձակ դիրքով։

Թեեւ Ռիհաննան բավական համարձակ կերպար էր ընտրել, երկրպագուների մի մասին ավելի շատ հետաքրքրել է նյութը, որից պատրաստված է մորթյա իրը։ Նրանք հույս են հայտնել, որ այն արհեստական մորթի է, եւ ոչ մի կենդանի չի սպանվել հանուն երգչուհու նոր կերպարի։

«Հույս ունեմ՝ մորթին արհեստական է։ Հազարավոր կենդանիներ սատկում են», «Գոնե մորթին կողծ լիներ։ Հակառակ դեպքում ինչ կասի «Գրինփիսը»»,- անհանգստանում են հետեւորդները։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One