Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Եվրահանձնաժողովը եվրոպական բիզնեսին խորհուրդ Է տվել պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին
13.06.19 01:36
Եվրահանձնաժողովը եվրոպական բիզնեսին խորհուրդ Է տվել պատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիության (ԵՄ) երկրների կառավարություններին եւ եվրոպական գործարարությանը խորհուրդ Է տվել օգտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործում մինչեւ հոկտեմբերի 31-ը երկրին տրված հետաձգումից եւ ավելի լավ նախապատրաստվել առանց համաձայնագրի Brexit-ին: Այդ մասին  ասված Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման վերաբերյալ Եվրահանձնաժողովի՝ հունիսի 12-ին տարածված հայտարարության մեջ:
«Համաձայնագրի բացակայության սցենարը մնում Է հնարավոր արդյունք, ուստի Եվրահանձնաժողովը բոլոր խաղորդներին ակտիվորեն կոչ Է անում օգտվելու հետաձգման պատճառով առաջացած լրացուցիչ ժամանակից՝ երաշխավորելու համար, որ իրենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու այդ սցենարին նախապատրաստվելու համար»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One