Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Ամերիկյան ընկերությունը պատրաստ Է 52 մլն դոլարի դիմաց զբոսաշրջիկների ուղարկել Միջազգային տիեզերակայան
13.06.19 01:24
Ամերիկյան ընկերությունը պատրաստ Է 52 մլն դոլարի դիմաց զբոսաշրջիկների ուղարկել Միջազգային տիեզերակայան

Bigelow Aerospace ամերիկյան ընկերությունը պատրաստ Է մեկ տեղի համար 52 մլն դոլար գնով զբոսաշրջիկների ուղեւորություն կազմակերպել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Այդ մասին ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը հունիսի 11-ին հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:
Այդ ծառայությունները տրամադրելու Է ֆիրմայի ստորաբաժանումներից մեկը, որը կոչվում Է Bigelow Space Operations (BSO): «Սկզբնական փուլում մեկ տեղի համար արժեքը կսահմանվի մոտավորապես 52 մլն դոլարի չափով»,-նշվում Է փաստաթղթում:
BSO-ի ներկայացուցիչները 2018 թվականի սեպտեմբերին ապագա տիեզերական զբոսաշրջիկների համար տեղեր են ամրագրել SpaceX ընկերության Crew Dragon օդաչուավոր տիեզերանավերում: Ինչպես հետեւում Է հայտարարությունից, պայմանավորվածություններ են ձեռք բերվել չորս արձակումների շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը թույլ կտա ՄՏԿ ուղարկել չորս մարդու՝ «մեկից մինչեւ, հնարավոր Է, երկու ամիս» ժամկետով»: 
BSO-ում ճշտել են, որ թռիչքները հնարավոր կլինեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) պաշտոնական թույլտվություն տա Crew Dragon-ն այդ կերպ կիրառելու համար: 
Ընթացիկ ամսին ավելի վաղ NASA-ն հայտարարել Էր ՄՏԿ-ում առեւտրային գործունեությունն ընդլայնելու պլանների մասին: Ինչպես նշել Է տիեզերական գերատեսչության ֆինանսական վարչության ղեկավար Ջեֆ ԴեՎիթը, 2020 թվականից, մասնավորապես, NASA-ն կայան տիեզերական ճանապարհորդների ուղարկելու հնարավորություն կտրամադրի: ԴեՎիթի խոսքով՝ մեկ «ուղեգրի» արժեքը կկազմի շուրջ 58 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One