Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Huawei-ը չեղարկել Է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով
13.06.19 01:00
Huawei-ը չեղարկել Է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով

Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել Է անորոշ ժամկետով: Այդ մասի հայտնել Է The Information-ը:
Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք Է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել Է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով: 
Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ին մտցրել Էր սեւ ցուցակ, որն ընկերության առջեւ փակում Է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր եւ տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Չինական կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնում են Google-ը, Intel-ը, Broadcom-ը եւ մյուս IT-հսկաները: 
Matebook շարքում հենց օգտագործվում Էին Intel-ի պրոցեսորները եւ Windows օպերացիոն համակարգը: Այսպիսով, նոութբուքը դարձել Է Huawei-ի առաջին արտադրանքը, որը չի կարողանա շուկա դուրս գալ պատժամիջոցների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One