Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
Հնդկաստանում իր պապի թաղմանը գնացած 18-ամյա տղան կոկորդիլոսի զոհ է դարձել
13.06.19 00:36
Հնդկաստանում իր պապի թաղմանը գնացած 18-ամյա տղան կոկորդիլոսի զոհ է դարձել

Հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում կոկորդիլոսը կերել է 18-ամյա տղայի, հայտնում է The Times of India-ն: 

Հունիսի 9-ի առավոտյան Փենջաբ նահանգից Նարենդրա Տոմարը, որը Մադհյա Պրադեշ էր այցելել իր պապի թաղման արարողությանը մասնակցելու համար, որոշել է Չամբալ գետում լողալ: Ծանոթների պատմելով՝ նա իմացել է, որ գետում շատ կան կոկորդիլոսներ: Սակայն որոշել է ռիսկի դիմել: Կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա, երբ նա մինչև ծնկները ջուրն է մտել:

Տեղի բնակիչները փորձել են փրկել Տոմարին և հանել ջրից, սակայն դա նրանց չի հաջողվել: Երկկենցաղը պատանուն քարշ է տվել ջրի տակ: Ականատեսները ոստիկանություն և փրկարարներ են կանչել, սակայն ոչ ոք ռիսկի չի դիմել և չի մտել ջուրը: 

 
   
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One