Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 16 Նոյեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =525.36 AMD
Գազի գնի վերանայում սպասվում է միայն Հայաստանին. «Հրապարակ»
12.06.19 14:30
Գազի գնի վերանայում սպասվում է միայն Հայաստանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հուլիսի 1-ից «Գազպրոմը» ՌԴ-ում գազը կթանկացնի 1,4 տոկոսով: Եվ քանի որ «գազային ասեղն» ամենամեծ քաղաքական գործիքն է, մեր աղբյուրների փոխանցմամբ` այդ ոչ մեծ թանկացումն առաջին հերթին արվել է` խելքի բերելու ԵԱՏՄ «նապարնիկներին»՝ Հայաստանին և Բելառուսին, որոնք գազի սպասվող թանկացումները համարում են ոչ գործընկերային, ճնշում բանեցնելու գործիքակազմ։ Ռուսաստանը փափուկ պասաժով նախապատրաստում է գազի թանկացման սխեման:

Փորձեցինք «Գազպրոմ-Արմենիայից» ճշտել` Ռուսաստանում հուլիսի 1-ի թանկացումը կպրոյեկտվի՞ Հայաստանի վրա։ Մամլո ծառայությունից ասացին. «Սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են, առաջիկայում ընկերությունը կհայտնի իր դիրքորոշումը` հարցի հետ կապված»:

Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ` 2020թ. հունվարի 1-ից հայկական շուկայի համար գազի գինը կբարձրանա: Ինչքա՞ն։ «Հաշվարկները դեռ չեն ավարտվել, կավարտվեն՝ տեղյակ կպահենք»: Քաղաքական զարգացումների՞ց է կախված։ «Ինչո՞ւ ոչ, նաև»: Ի դեպ, սակագնի վերանայում կլինի բացառապես Հայաստանի համար, Բելառուսի բարձրացված սակագինը Ռուսաստանն իր ներքին աղբյուրների հաշվին կոմպենսացնելու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One