Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
«Ես կշարունակեմ սիրել քեզ մեր աղջկա՝ Աստրիի մեջ»․ Ինգրիտ Կոկչյանի հուզիչ գրառումը ամուսնուց բաժանվելու մասին
12.06.19 02:00
«Ես կշարունակեմ սիրել քեզ մեր աղջկա՝ Աստրիի մեջ»․ Ինգրիտ Կոկչյանի հուզիչ գրառումը ամուսնուց բաժանվելու մասին

Ինգրիտ Կոկչյանը հայտնել է, որ բաժանվել է ամուսնուց՝ Արմեն Մկրտչյանից, որի հետ համատեղ կյանքը տևել է 5 տարի: Ինգրիտը հուզիչ գրառում է արել Արմենի հետ ամուսնական կյանքի անմոռանալի տարիների և նրանով հիանալու մասին:

 

«Ահա և եկավ ավարտը:

Իմ թանկագին ընկեր, ամենաարժանին տղամարդկանցից, քեզ հրաժեշտ տալու պահին իմ շրթունքներին ժպիտ է, որն արտահայատում է խորը թախիծ: Շնորհակալ եմ քեզ 5 տարի և մեկ ամիս հիասքանչ կյանքի, ամենօրյա երջանկության և ուրախության, հույզերի անսահման գունապնակի, բարության և պաշտպանության, մեջքիս յուրաքանչյուր համբույրի ու սուրբ արցունքի, բոլոր նվիրված ծաղիկների, պատրաստված սպագետիի, ընկերական զրույցների, հրաշալի հիմար կատակների և անզսպելի ծիծաղի, օվկիանոսի, օվկիանոսի ափին կերած ծովախեցգետնի համար: Նրա համար, թե ինչպես էիր հոգ տանում իմ մասին, որ բռնել էիր իմ ձեռքը ծննդատանը, իմ հանդեպ չափազանց սրտատրոփ և ծայրահեղ անտարբեր վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ Աստրիի համար: Մեր գեները միավորվել են նրա մեջ։ Նրա մեջ մեր սերը կապրի հավերժ, մեր սիրո մասնիկները նա կտա սերունդներին, և ես կշարունակեմ սիրել քեզ Աստրիի մեջ:

 

Ճշմարտությունն ասում է՝ կինն ամբողջությամբ ճանաչում է տղամարդուն միայն բաժանումից հետո: Քեզ ճանաչելն ինձ համար հաճույք է:

Դու հոգ էիր տանում իմ մասին, սփոփում, ոգեշնչում, կերակրում ու սիրում, կիսվում լավագույնով, որ ունեիր: Բայց ես փյունիկ եմ, և դա անհերքելի է: Լցված հիացմունքով ու երախտագիտությամբ՝ ես բաց եմ թողնում քեզ»,- գրել է Ինգրիտը:

Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը Ինգրիտը կրկին հայտնել էր, որ ինքն ու Արմենը բաժանվել են, սակայն ավելի ուշ Tert.am Life–ին պատմել էր, որ ինքը գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել իր տղամարդուց:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One