Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Էդգար Իգիթյանը՝ առաջնեկին սպասելու լուրերի մասին
12.06.19 01:49
Էդգար Իգիթյանը՝ առաջնեկին սպասելու լուրերի մասին

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասան Էդգար Իգիթյանն ու կինը՝ Լուսինե Չոբանյանը, սպասում են իրենց առաջնեկին: Դերասանի երկրպագուները նկատել են, որ տևական ժամանակ է, ինչ Լուսինեն չի հրապարակում լուսանկարներ, որտեղ կերևա իր կազմվածքը ու դիմել են Tert.am Life-ի խմբագրություն՝ պարզաբանման խնդրանքով:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Էդգարն ասաց, որ իրենց ընտանիքում առայժմ համալրում չի սպասվում: «Դա այնպիսի նորություն է, որ առաջինը ես մեծ սիրով կհայտնեի»,- ասաց Էդգարն ու հավելեց, որ չի պատրաստվում գաղտնի պահել անձնական կյանքին վերաբերող այդ նորությունը:

Բալիկը զույգի ներաստեղծ ընտանիքում սպասված է, սակայն նրանք չեն շտապում այս հարցում: Էդգարը նկատեց, որ հիմա վայելում են համատեղ կյանքը, բացի այդ, երկուսն էլ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեն:

 

«Ե՛վ ես եմ գործնականում շատ զբացված, և՛ Լուսոյի գրաֆիկն է շատ խիտ: Չենք շտապում, բայց այնպես էլ չէ, որ մենք մտածում այդ մասին, ուղղակի հիմա հատուկ ծրագրեր չունենք: Բալիկը սպասված է մեր ընտանիքում, բայց հիմա ավելի շատ տրամադրված ենք գործնական կյանքին»,- ասաց դերասանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One