Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
2018-ին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար. դեսպան
11.06.19 14:50
2018-ին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար. դեսպան
ՌԴ-ը շարունակում է մնալ ՀՀ-ի կարևոր տնտեսական գործընկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան  Սերգեյ Կոպիրկինը: 

«2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ հասնելով մոտ 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 26 տոկոսը: Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ կայուն իրավիճակը», - ասաց նա:

Կոպիրկինն ընդգծեց նաև, որ ՌԴ-ը  շարունակում է մնալ նաև ՀՀ-ի  համար գլխավոր ներդրողը: Մասնավորապես, 2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են մոտ 125 մլն դոլար: Բացի այս, ՀՀ-ում գործում է ավելի քան 40 խոշոր ընկերություն՝ ռուսական 100 տոկոս կամ մասնակի կապիտալով: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One