Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.40 AMD
EUR =539.06 AMD
Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մ.Մելքումյան
10.06.19 13:09
Իրանն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը․ Մ.Մելքումյան

Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը: «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մելքումյանը նշեց, որ բանակցող երկիրը եղել է ՀՀ-ն։ «Հուսով ենք՝ երեք տարին կլրանա, և վերջնական ազատ առևտրի ռեժիմին կանցնենք»,-ասաց նա։

Մելքումյանը նշեց, որ Իրանի հետ հարաբերությունները կարևոր են, և այստեղ մեծ ռեզերվներ ունենք աճի համար։

Նշենք, որ փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում: Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One