Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ
10.06.19 12:20
Նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, մնացածը վերադարձվել է պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-ներկայացրեց Տարասյանը: Նախագահի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ապահովել է Սահմանադրությամբ և օրենքներով նախագահին վերապահված լիազորությունների իրականացումը: Տարասյանը նշեց, որ, մասնավորապես, վավերացվել են ԱԺ-ի կողմից ընդունված 523 օրենքներ, կառավարության առաջարկությամբ կնքվել են 47 միջազգային պայմանագրեր, հրամանագրերով և կարգադրություններով 6744 անձանց շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, շնորհվել են 7 բարձրագույն դիվանագիտական և դասային աստիճաններ, 6 բարձրագույն զինվորական կոչում, 13 պատվավոր կոչում, 216-ը պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով: Մշակվել և նախագահի հաստատմանն է ներկայացվել ընդհանուր առմամբ 585 հրամանագիր և կարգադրություն:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One