Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Սերժ Սարգսյանը գնացել է ,Քոչարյանն էլ կարող է գնալ .Էդուարդ Շարմազանով
09.06.19 13:45
Սերժ Սարգսյանը գնացել է ,Քոչարյանն էլ կարող է գնալ .Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ,ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:/Մաս 2-րդ/

-Եթե նախորդները ամեն հարցում մեղավոր չլինեին,Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր գա:

- Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինայն եղե՞լ է մի իշխանություն,որ սխալ չի արել,չի եղել:Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանից,Ռոբերտ Քոչարյանից,Սերժ Սարգսյանից մինչև Նիկոլ Փաշինյան եղե՞լ է մի իշխանություն,որը ամբողջությամբ ժողովրդի սպասելիքները արդարացրել է,հետևաբար ,ես չեմ կարծում,որ մենք պետք է հիմա պրոբլեմները տեսնենք անցյալի իշխանությունների մեջ:Դա պարզ ասած պատասխանատվությունից խուսափում է:Անցյալի իշխանությունները լավ էին,վատն էին,պատմությունը ամեն մեկիս իր արժանի տեղը տալու է:Մենք անվերջ չպետք է խոսենք անցյալից, մենք պետք է խոսենք այսօրվա պրոբլեմից :Ես անձնապես Նիկոլի հետ որևէ խնդիր չունեմ,ես քննադատում եմ փաստարկված իր գործողությունները,մարդիկ էլ թող կանգնեն,եթե փաստեր ունեն փաստարկաված ասեն Շարմազանովը սուտ է խոսում:

-Կունենան անցումային արդարադատություն,վեթինգ,կստուգեն և փաստերը հատ-հատ կներկայացնեն:

-Նիկոլ Փաշինյանը ԲԽՍՍ-ի պետ է ,թե՞ վարչապետ ,այդ ինչ բան է,այդ կոռուպցիա կամ մեկ ուրիշ բան ,որ ասում է,դա ընդամենը իր գործառույթների մի մասն է, եթե իրեն թվում է 10,20,40 հոգու բռնելով ժողովուրդը պետք է կուշտ լինի…տեսարանները մի օր ավարտվելու են, ինքը չի եկել ու ասել սրան կբռնեմ,նրան կբռնեմ:Ինքը ԱԺ-ում պաշտոնապես հայտարարել է ,որ Հայաստանում վենդետա չի լինելու և Նիկոլ Փաշինյանն անում է վենդետա:Ինքը եկել ու ասել է՝ես ունեմ կախարդական փայտիկ,չկա,տնտեսությունը պետք է զարգանա,չկա,ներդրումներ պետք է լինեն,չկա:Որ խելոք ներդրողը մի ներդրում կանի,որտեղ վարչապետն ասում է ԱԱԾ-ով կվախացնեմ,պատերով կտամ,պոլին կփռեմ,հիմա էլ ասում է՝ սև շորեր կհագնեն,սևազգստներն են մեղավոր:Պատկերացնում եք աշխարհի չորս կողմերում,Վաշինգտոնից մինչև Մոսկվա գործարարը կարդում է, գնամ Հայաստան ներսրում անեմ,այս իրավիճակում ով կգա կանի:

-Պահուստում դեռ կան Ռոբերտ Քոչարյան,Սերժ Սարգսյան,մյուսները….

-Դրանից ժողովրդի կյանքը լավանու՞մ է:

-Ժողովուրդը դրանով բավարավում է:

-Չեմ կարծում,Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկած է, նվազել է կտրուկ,դա էլ է նյարդայնացնում:

-Բայց դա չի նշանակում,որ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրանում է:

-ՀՀԿ –ի վարկանիշը ընտրություններ կլինի կտեսնենք,ՀՀԿ-ն դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած խայտառակ ընտություններով ամենաշատ ձայն է հավաքել ընդդիմադիրների մեջ՝60 000 ձայն:Այսօր Նիկոլ Փաշինյանը ,ուզի թե չուզի արտախորհրդարանական ամենաբազմաքանակ ու ամենահզոր կուսակցությունը ՀՀԿ-ն ,երբ ինքը չհարգելով այդ 60 000 քաղաքացու ձայնը,ասում է՝ով չի ուզում քաղաքացու օր նշի,թող խաշ ուտի,նման հայտարարություն անողները,որոնք հանրության մի հատվածին մերժում են,իրավունք չունեն զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

-Ապրիլյան պատերազմին են որոշել անդրադառնալ,պահուստում շատ փաստեր կան,ի՞նչ փաթեթներ են փոխանցվել այսօրվա իշխանությանը :

-ԵՍ ուժային կառույցների ներկայացուցիչ երբեք չեմ եղել, և գաղտնի նյութերին ծանոթ էլ չեմ, որ կարողանամ գնահատական տալ, իմ քաղաքական արսենալում էլ չկա խոսել մի բանի մասին,որին ծանոթ չեմ:Նիկոլ Փաշինյանը,եթե ապրիլյան պատերազմի ելքից դժգոհ է,ապա ինքը ապրիլյան պատերազմի եթե ոչ առաջին,ապա երկրորդ ,երրորդ պատասխանատուներից մեկին նշանակել է Պաշտպանության նախարար,որն այն ժամանակ առաջին տեղակալն էր,այն ժամամակվա շտաբի պետին՝Մովսես Հակոբյանին, նշանակել է գլխավոր ռազմական տեսուչ,այսինքն,եթե կա խնդիր ,թող ուսումնասիրեն:1991 թվականից այս կողմ որէև խնդրի կոծկման ես դեմ չեմ,դեմ եմ,երբ որ մանիպուլացվում է,երբ դա սարքում են մահակ ինչ-որ մեկին բռնելու կամ թուլացնելու գործով:Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք,այսօր մանիպուլացվում է ,ասում են 100-ից ավել զոհ.չի եղել նման բան,պաշտոնապես եղել է 75 զոհ,որից 63 –ը սպաներ և զինծառայողներ,մնացածը՝ կամավորականներ:Ես խոնարհվում եմ բոլոր զոհերի առջև,բայց պատերազմները և հաղթանակները առանց զոհերի չեն լինում,նահատակներին չի կարելի սարքել ինչ-որ քարոզչական գործիք:Ինքն ո՞ւր է եղել…

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One