Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 26 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.81 AMD
EUR =544.32 AMD
Սոնա Հովհաննիսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
06.06.19 11:28
Սոնա Հովհաննիսյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր

Կառավարւթյան այսօրվա նիստում ներկայացվեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները, որի արդյունքում ռեկտոր է ընտրվել է Սոնա Հովհաննիսյանը։

 

Ըստ աշխատանքային պայմանագրի՝ նա նշանակվեց 5 տարի ժամկետով, նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: 

Ըստ հիմնավորման՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էր երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը: 


 
2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանը ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8:

Վարչապետը շնորհավորեց Սոնո Հովհանննիսյանին։

«Ակնկալում եմ կառավարության աջակցությունը և միջնորությունը, քանի որ յոթանասունականներից նորոգման չի ենթրակվել շենքը, բայց մենք դրա կարիքը ունենք», - արձագանքեց Սոնա Հովհաննիսյանը:

«Արվեստի դերը չափազանց մեծ է, և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, ինչը կարևոր է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 
 
 
 
 
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One