Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Դամասկոսի դպրոցներից մեկում բացվել է Պուշկինի կիսանդրին
06.06.19 11:09
Դամասկոսի դպրոցներից մեկում բացվել է Պուշկինի կիսանդրին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի «Սավա» դպրոցում բացվել է ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին։ Կիսանդրու հանդիսավոր բացումն ուղեկցվել է բանաստեղծի ծննդյան 220-ամյակին նվիրված միջոցառմամբ, գրում է РИА Новости-ն։

 

Ռուսաստանի գրողների միության նախագահ Սերգեյ Կոտկալոն լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մերձավոր Արևելքի երկրներում ազգային դիվանագիտության մայրամուտը սկսվում է ոչ թե համալսարանից, այլ դպրոցից։ Նա հավելել է, որ ռուս մշակույթն արտերկրում խրախուսելու նպատակով նման հուշարձանների տեղադրման գաղափարը ծնվել է դեռևս 1999 թվականին և արդեն իրականացվել է Իրաքում, Եգիպտոսում և արևելքի մահմեդական այլ երկրներում։

Միջոցառման մասնակիցները Ռուսաստանից բերել և ներկայացրել են Պուշկինի ստեղծագործությունների ռուսերեն հրատարակությունները։ Նշվում է, որ այն դպրոցում, որտեղ բացվել է կիսանդրին, ռուսաց լեզու և գրականություն է դասավանդվում, և երեխաներից շատերը լավ են տիրապետում ռուսերենին։

 

Դպրոցի տնօրեն Հադիլ ալ Ասմարը նշել է, որ ռուսերենն իրենց դպրոցներում մեծ պահանջարկ ունի, և այն իր տարածվածությամբ այժմ որպես օտար լեզու գերազանցել է անգլերենին։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One