Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.34 AMD
EUR =530.17 AMD
ԲՀԿ-ականները կասկածի տակ են դնում Վահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը
05.06.19 15:19
ԲՀԿ-ականները կասկածի տակ են դնում Վահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կասկածելի են համարում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության լեգիտիմությունը:

 

«Վահե Գրիգորյանը իր հարցազրույցներում ոչ լեգիտիմ է որակել գործող նախագահի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը: Եվ եթե առաջնորդվենք այս հանգամանքով, ստացվում է՝ ոչ լեգիտիմ նախագահը առաջադրել է լեգիտիմ թեկնածուի՞», - այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի նախագահի առաջադրած նախկին բոլոր թեկնածուներին խորհրդարանական մեծամասնության կողմից մերժելը անհարգալից վերաբերմունք է նախագահի ինստիտուտի նկատմամբ: 

«Վստահ եմ, որ իմ բոլոր գործընկերները ունեն փայլուն հիշողություն. Ընդամենը մեկ տարի առաջ Վահե Գրիգորյանը nախագահ Արմեն Սարգսյանին որակում էր որպես «տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», ոչ լեգիտիմ նախագահ: Այս դեպքում մենք պետք է հասկանան՝ իր ձևակերպմամբ ոչ լեգիտիմ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը արդյոք լեգիտիմ է համարվում, թե ոչ», -հավելեց Տոնոյանը:

Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ այդ թեկնածությունը ներկայացվել էր նախորդ՝ 6-րդ գումարման խորհրդարանում, սակայն մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը տապալեց ՍԴ դատավորի ընտրությունը: ՀՀ նախագահը դրանից հետո ևս երկու թեկնածություն առաջադրեց, սակայն խորհդրարանական մեծամասնությունը երկու անգամն էլ մերժեց նախագահի թեկնածուներին: Վերջում Արմեն Սարգսյանը կանգ առավ Վահե Գրիգորյանի թեկնածության վրա: Գրիգորյանը, նկատենք, համարվում է Նիկոլ Փաշինյանի համախոհը, երկար տարիներ եղել է նրա ներկայացուցիչը դատարանում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One