Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Հայաստանի ԵՏՄ մտնելու պահից արտահանումը միության երկրներ ավելացել 34 տոկոսով. նախարարություն
01.06.19 20:50
Հայաստանի ԵՏՄ մտնելու պահից արտահանումը միության երկրներ ավելացել 34 տոկոսով. նախարարություն

Հայաստանի ԵՏՄ մտնելու պահից արտահանումը միության երկրներ ավելացել է 34 տոկոսով։ Այս մասին Ծաղկաձորում հունիսի 1-ին «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը։

Նրա խոսքով՝ միությանն անդամակցելը ավելի լուրջ հնարավորություններ տվեց ինչպես արտահանման, այնպես էլ նեմուծման պոտենցիալի ավելացման համար, իսկ իրավահավասար համագործակցությունը ընդլայնման հնարավորություն կտա, անգամ այն պայմաններում, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի ԵՏՄ երկրների հետ։

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, որը տեղի է ունեցել համաշխարհային տնտեսության անկման շրջանում, հնարավորություն է տվել մեղմել դրա հետեւանքները»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ ծառայությունների ընդհանուր շուկայի աստիճանական ստեղծումը մինչեւ 2025 թվականը թույլ կտա բարձրացնել ծառայությունների որակը եւ ստեղծել նոր աշխատատեղեր։

«Տրանսպորտային համակարգի ազատականացումը, հարկային ոլորտի կարգավորումը, գրագետ թվային քաղաքականության վարումը պետք է հիմնականը դառնան այս ճանապարհին պատնեշները հաղթահարելու համար»,- ամփոփել է Արմեն Եգանյանը։

Նշենք, որ մայիսի 31-ից մինչեւ հունիսի 3-ը Ծաղկաձորում տեղի է ունենում «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» հինգերորդ բիզնես-համաժողովը։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One