Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է հայ քանդակարգործի արվեստի գործերի ցուցադրությունը
31.05.19 21:08
ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվել է հայ քանդակարգործի արվեստի գործերի ցուցադրությունը

ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնակայանում բացվել է լիբանանահայ քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանի ցուցահանդեսը, որը կրում է «Կանգնեցրու կրակը» (Cessez Le Feu) խորագիրը:

Ինչպես հաղորդում է Forbes-ը, քանդակագործի ներկայացրած արվեստի գործերը ստեղծվել են զոդման լամպի օգնությամբ: Վարպետի հավաքածուն ներկայացնում է տարբեր աշխատանքներ՝ այրված գրքերից մինչև կրակով պատրաստված նկարներ:

Պողոսյանի այրված գրքերը մարմնավորում են նաև հայ ժողովրդի պատմությունը, որը պատմության ամենադժվար իրավիճակներում փրկել է իր ձեռագիր մատյանները:

«Ժան Պողոսյանի արվեստի տպավորիչ ստեղծագործությունները մեծ նշանակություն ունեն ոչ միայն դրանց գեղարվեստական իմաստի և արդյունավետության, այլև հենց Միավորված ազգերի կազմակերպության տեսանկյունից»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ արվեստագետի աշխատությունների վրա ազդեցություն են գործել ՄԱԿ-ի 17 նպատակներն՝ ուղղված համաշխարհային մարտահրավերների հաղթահարմանը, որոնց թվում են աղքատությունը, անհավասարությունը, կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի աղտոտումը, կրթությունն ու առողջությունը:



Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One