Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
Քրեական հետապնդման սկիզբ են հանդիսացել Վիկիլիքսի հրապարակումները. Արմեն Գևորգյան. NEWS.am
31.05.19 20:35
Քրեական հետապնդման սկիզբ են հանդիսացել Վիկիլիքսի հրապարակումները. Արմեն Գևորգյան.  NEWS.am

Վերջերս ԱՄՆ կառավարությունը նոր՝  ավելի լուրջ մեղադրանքներ  է առաջադրել Վիկիլիքսի  հիմնադիր Ջուլիան Ասանժին՝  գաղտնի բնույթ ունեցող տեղեկատվության հրապարակման և տարածման դրվագի հետ կապված։ ԱՄՆ կառավարությունը, ըստ էության, պնդում է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում և Վիկիլիքսը համարում է  ապօրինի տեղեկատվության աղբյուր։ Այս փաստը մեզ համար ավելի ուշագրավ է դառնում այն առումով, որ  Հայաստանում Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա մեղադրանք է առաջադրվել  նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։ Ընդ որում, Հայաստանն առայժմ առաջին և միակ երկիրն է, որ հիմնվելով Վիկիլիքսի տեղեկությունների վրա, մեղադրանք է առաջադրել։ NEWS.am-ը Արմեն Գևորգյանի հետ զրուցել է  Վիկիլիքսի տեղեկությունների հիման վրա մեղադրանք առաջադրելու և այն մասին, թե արդյոք Վիկիլիքսի նյութերը կարող են  օգտագործվել, օրինակ, մեր պաշտոնատար անձանց վեթինգի ենթարկելու նպատակով։

Որքանով hիշում եմ, Ձեզ մեղադրանք առաջադրելու օրերին քննչական մարմնի ղեկավարությունը սկզբում ընդունում էր Վիկիլիքսի հետ առաջադրված մեղադրանքի կապի մասին փաստը, այնուհետև սկսեց հերքել։ Ինչպե՞ս կբացատրեք նախաքննական մարմնի նման պահվածքը։

Դիտարկումը ճիշտ է։ Իսկապես, 2018թ․օգոստոսի 3-ին Հանրային հեռուստատեսության եթերում տված հարցազրույցի ժամանակ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը հայտարարեց այդ ժամանակ ինձ առաջադրված մեղադրանքիև Վիկիլիքսի հրապարակումների կապի մասին։

Ընդորում, նա հատուկ նշեց, որ այդ մեղադրանքը կապ չունի սահմանադրական կարգի տապալման դրվագի հետ։ Կարող եք ևս մեկ անգամ դիտել այդ հարցազրույցը։ Արդեն մեկ շաբաթանց, մեկ այլ հարցազրույցի ժամանակ, նա արդեն պնդում է, որ Վիկիլիքսի հրապարակումը արդարադատության իրականացումը խոչընդոտելու դրվագովներ կայացված մեղադրանքի հետ կապ չունի։Ամենայն հավանականությամբ, արդեն այդ ժամանակ նրանք սկսել էին գիտակցել այն, որ Վիկիլիքսի հրապարակումների և քրեական հետապնդում սկսելու միջև կապը խնդրահարույց  է։ Այնուամենայնիվ, այս հանգամանքից արդեն խուսանավել չի ստացվելու, քանի որ ինչքան պաշտոնատար անձինք փորձեն իրենց իրականացրած քննությունը վանել Վիկիլիքսից, միևնույն է՝ քրեական գործն արդեն դատարանում է ու վաղ թե ուշ բոլորի համար է ակնհայտ դառնալու, որ այդ դրվագով քննությունն իրականացվել է Վիկիլիքսի նյութերի հիման վրա և, հատկապես, այդ նյութերն են իմ  նկատմամբ քրեական հետապնդման սկիզբ հանդիսացել:

Արդյոք Ձեզ հայտնի՞են այլ դեպքեր, երբ Վիկիլիքսի հրապարակումների հիման վրա քննություն է սկսվել և մեղադրանք առաջադրվել։

Այս պահին մենք ուսումնասիրում ենք այն աղբյուրների տեղեկատվությունը, որոնք գտնվում են բաց հասանելիության տիրույթում։ Դեռևս նման փաստ չի հայտնաբերվել, միակ հայտնի դեպքը ինձ առաջադրված մեղադրանքն է: Սակայն մենք պատրաստվում ենք նաև դիմել ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք իրենց հայտնի է մեկ այլ դեպք, երբ Վիկիլիքսի հրապարակած տեղեկությունները քննության առիթ դարձած լինեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One