Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Մահացել Է կինոգետ Անրի Վարդանովը
31.05.19 15:47
Մահացել Է կինոգետ Անրի Վարդանովը

Կյանքի 89-րդ տարում մահացել Է կինոարվեստի հետազոտությունների հեղինակ, կինոգետ Անրի Վարդանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է մայիսի 31-ին հաղորդվում Է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում: «2019 թվականի մայիսի 30-ին կյանքի 89-րդ տարում հիվանդությունից հետո վախճանվել Է գիտնական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կինոգետ, հեռուստատեսային քննադատ Անրի Սուրենի Վարդանովը: 1974 թվականից արվեստագիտության գիտահետազոտական ինստիտուտի սեկտորի վարիչն Էր»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Անրի Վարդանովը ծնվել Է 1931 թվականին Թբիլիսիում: Դասախոսել Է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա սոցիումում զանգվածային հաղորդակցամիջոցների գործառման խնդիրների շուրջ ուսումնասիրությունների հեղինակ Է: Տարբեր տարիների հեռուստատեսությունում վարել Է կինոյի եւ լուսանկարչության հարցերին նվիրված հաղորդաշարեր: Նյութեր Է հրապարակել «Իսկուստվո կինո», «Վոպրոսի լիտերատուրի», «Լիտերատուրնայա օբոզրենիե», «Տեատր», «Իսկուստվո», եւ այլ հանդեսներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One