Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Մեծ սիրով պատրաստ եմ Արցախում հանդես գալ մենահամերգով. Զարուհի Բաբայան. artsakhpress.am
30.05.19 16:46
Մեծ սիրով պատրաստ եմ Արցախում հանդես գալ մենահամերգով. Զարուհի Բաբայան. artsakhpress.am
Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 29-ին Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպված   «Ճանաչիր քո հայրենիքը» խորագրով տոնական միջոցառման    ժամանակ  այս  մասին «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում  ասել  է  ՀՀ վաստակավոր  արտիստ  Զարուհի  Բաբայանը՝  նշելով, որ   ինքը  տարիներ  առաջ Արցախում մենահամերգ   է  ունեցել: 
 
«Անկեղծ  ասած  ներկայումս  զբաղվում  եմ  Արցախում   մենահամերգ     ունենալու  հարցերով, և  հուսով եմ՝  այն  իրականություն  կդառնա: Աշխատում եմ    նաև  նոր    երգի  ու  տեսահոլովակի  պատրաստման  հարցերով, և  եթե  տեմպերս  չդանդաղեցնեմ, ապա  մոտ  ապագայում   աշխատանքներն ավարտին կհասցնեմ: Շատ  եմ  սիրում  Արցախի  հանդիսատեսին: Ես  մեծ  բավականություն եմ  ստանում, երբ   տեսնում  եմ, թե  ինչպես  է  հանդիսատեսն  ինձ  հետ  երգում:  Ամեն  անգամ   բեմ  բարձրանալով  ոգևորությամբ  եմ   լցվում, ու  չեմ  հասկանում,    հանդիսատեսն  է   ինձ  ոգևորում, լիցքավորում,  թե  ես՝  նրանց»,-ավելացրել  է  Զ. Բաբայանը:
Նա   նշել  է  նաև, որ  ինքն  Արցախ  է  գալիս  ոչ  միայն  աշխատանքային  այցով, այլև՝   ուղղակի   հանգստանալու  և  վայելելու    հրաշք    երկիրը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One