Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, մի' արեք, ձեզ չեն ներելու, մենք ասում ենք իշխանություններին՝ լրջացեք. Գեղամ Մանուկյան
23.05.19 22:12
Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, մի' արեք, ձեզ չեն ներելու, մենք ասում ենք իշխանություններին՝ լրջացեք. Գեղամ Մանուկյան

Անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապեցին իրար, ամիսներ առաջ հեղափոխությունն ավելի վեր դասեցին, քան Արցախյան ազատագրական պայքարն է: Այս մասին ՀՅԴ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

 

«Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ Արցախում հեղափոխությունը վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է»,- ասաց նա։

Գեղամ Մանուկյանն ընդգծեց՝ այստեղ են, որ իշխանություններին ասեն՝ լրջացեք: «Այնքան է անլուրջ դարձել վիճակը, որ ծնողի պես, մեծական, մի քիչ փորձառություն ունեցող մարդու նման պարզապես ասի՝ լրջացեք»,-նկատեց նա: Վերջինս նշեց, որ այսօր կառավարության նիստին ծիծաղում էին մի երեխայի արտահայտության վրա, ու ինքը հասկացել է, թե ինչքան հրատապ էր այս հանրահավաքը, որ իշխանություններն իսկապես լրջանալու կարիք ունեն:

 

«Մեր երկրում ջրաբաժանները շատացել են, ջրբաժաններ, որ դրեցին իշխանություններն անցնող մեկ տարվա ընթացքում՝ արցախցի, գյումրեցի, սև ու սպիտակ, հակահեղափոխական, հազար ու մի անուններով: Մենք այսօր եկել ենք այսօր, որ ասենք, որ թույլ չենք տա 100 տարի հետո նորից ջրբաջան գծել մեր երկրում: Թույլ չենք տա, որ մեր երկրում լինի միայն մեկ մարդու կարծիք, անցնող ամիսներին դա էր, մեկ կարծիքը դիկտատուրա է և մեր երկրում բացառվում է: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք:

Ամեն մեկն զգում է այն սոցիալական, տնտեսական դժվարությունները, որոնք կան»,-նշեց նա:

Ապա Մանուկյանը հիշեցրեց, որ նախկինում խոսում էին տնտեսական հեղափոխության մասին, մի քանի օր առաջ էլ վարչապետը դրա փոխարեն որպես երկրորդ փուլ հայտարարեց դատաիրավական համակարգում հեղափոխության անհրաժեշտության մասին:

Նա անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի հետ կապված հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը՝ նկատելով. «Ապրիլյան պատերազմի հետաքննությունը շոու չէ, հրապարակների, ելույթի բան չէ, Ռոբերտ Աբաջյանի պապիկի շոու մի' արեք: Մի′ արեք, ձեզ չեն ներելու»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One