Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
Huawei-ը ԱՄՆ պատժամիջոցներն ընկերության հանդեպ անվանել է վտանգավոր նախադեպ
24.05.19 02:00
Huawei-ը ԱՄՆ պատժամիջոցներն ընկերության հանդեպ անվանել է վտանգավոր նախադեպ
Վաշինգտոնի պատժամիջոցները Huawei-ի դեմ «վտանգավոր նախադեպ» են եւ հակասում են միջազգային բիզնես-ընկերակցության արժեքներին։ Հինգշաբթի Պոտսդամում նման կարծիք է հայտնել չինական ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Հու Հոուկունը Պոտսդամի համալսարանի կազմակերպած կոնֆերանսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով DPA-ին։ «ԱՄՆ կառավարությունը Huawei-ի դեմ անարդարացի սահմանափակումներ է մտցնում անհիմն մեղադրանքների հիման վրա»,- նշել է մենեջերը։ «Ով գիտի, թե որը կլինի հաջորդ քայլը, եթե նման գործողությունները շարունակվեն»,- հարցրել է նա։ «Վաղը դա կարող է վերաբերել ձեր ընկերությանը եւ սպառողին»,- ասել է Հու Հոուկունը։ Նա ողջունել է, որ Գերմանիան եւ եվրոպական պետությունները չեն հետեւել ԱՄՆ օրինակին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ընկերությունների անվտանգության եւ անկախ ստուգման հստակ չափորոշիչներ։ Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է մտցրել օտարերկրյա սպառնալիքներից ԱՄՆ տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքի պաշտպանության համար։ Այդ առիթով ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի 17-ից Huawei-ը մտցրել է ազգային անվտանգությանն սպառնացող ընկերությունների սեւ ցուցակ։ Ինչպես հայտնի դարձավ մայիսի 19-ին, ամերիկյան Google ընկերությունը Huawei-ին զրկել է Android բջջային օպերացիոն համակարգի թարմացումների հասանելիությունից, որով հագեցած են նրա արտադրության սմարթֆոնները։ Մայիսի 20-ին առեւտրի նախարարությունը Huawei-ին ժամանակավոր գլխավոր արտոնագիր է տվել 90 օրով, որը վերականգնում է ցանցերի սպասարկման նրա իրավունքը՝ թարմացնելու ծրագրային ապահովումը ԱՄՆ-ում օգտագործվող նրա բջջային սարքերի համար։ Google-ը հայտարարել է, որ ծրագրային ապահովման թարմացումը, այդ թվում՝ անվտանգության համակարգերինը, չինական Huawei ընկերության սարքերի համար հասանելի կլինի առաջիկա 90 օրերին։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One