Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 23 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.94 AMD
EUR =528.10 AMD
Բացվել է աշխարհի ամենափոքր «Մաքդոնալդսը»
24.05.19 01:47
Բացվել է աշխարհի ամենափոքր «Մաքդոնալդսը»
Շվեդիայում ստեղծել են «Մաքդոնալդս» արագ սննդի ռեստորանի կրկնօրինակը, որը նախատեսված է մեղրատու մեղուներին պահելու համար: Adweek-ը նշում է, որ սա այս ապրանքանիշի ամենափոքր հաստատությունն է: Կոնստրուկցիան հազար մեղու է տեղավորում. ներսում մոտ 10 մեղվաբջիջներ են: Չնայած փոքր չափին յուրահատուկ փեթակը ամբողջությամբ կրկնում է ռեստորանի դիզայնը: Արագ սննդի ռեստորանի տեսքով փեթակի ստեղծումը նվիրված էր Մեղուների համաշխարհային օրվան, որը նշում են մայիսի 20-ին: Այն ստեղելու գործին մասնակցել է դիզայներ Նիկլաս Նիլսոնը: Շվեդական «Մաքդոնալդս» ֆրանշիզի սեփականատերերը մտադիր են նման փեթակներ տեղադրել որոշ ռեստորանների տանիքներին, գրում է Lenta-ն:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One