Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 16 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =478.40 AMD
EUR =539.06 AMD
Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ
23.05.19 16:22
Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավիվերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 23-իցկմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններովսահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է [email protected]էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև ս.թ. հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:

Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավիշրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան.

անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով

անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)

անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ«Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ

Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ տեսահոլովանկին կարող եք ծանոթանալ ստորև.

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One