Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը
24.05.19 01:12
Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը
Հունաստանում առաջին դայվինգ պարկը բացվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրում, հայտնում է Հունաստանի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ պարկի համար Պելոպոնեսի արեւելքում՝ Հարավային Կինուրիա նահանգում առանձնացվել է ծովային շրջան: Նրա մակերեսը 1 704 քառակուսի մետր է Արկադիա նահանգի Օրմոս Թիրոսում՝ Արգոլիդի ծոցի առափնյա գյուղում: Դայվինգ պարկի կառավարումը փոխանցվել է տեղական իշխանություններին: Շրջանի առանձնացումը որպես ստորջրյա հանգստի գոտի՝ կօգնի երկրում եւ նահանգում զբոսաշրջության զարգացմանը, հատուկ գրավչություն կստեղծի նրա համար, նշվում է նախարարության հաղորդագրությունում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One