Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.18 AMD
EUR =528.61 AMD
Apple-ը գլխավորել է Forbes-ի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը
24.05.19 01:00
Apple-ը գլխավորել է Forbes-ի ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը

Ամերիկյան Apple ընկերությունն արդեն  9 տարի անընդմեջ գլխավորում է Forbes-ի վարկածով ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշը, նրա ապրանքանիշի արժեքը գնահատվում է 205.5 մլրդ դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Apple-ն արդեն  9 տարի անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի տարեկան վարկանիշը: Տեխնոհսկայի ապրանքանիշը արժե 205,5 միլիարդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ ապրանքանիշի գնահատումը գերազանցել է 200 միլիարդ դոլարը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի Apple-ից առաջատարների հնգյակում ընդգրկվել են տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերություններ՝ Google, Microsoft, Amazon եւ Facebook:

Google ապրանքանիշը գնահատվել է 167,7 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 27 տոկոսով բարձր է: Microsoft ապրանքանիշի արժեքը կազմել է 125.3 միլիարդ դոլար  (+ 20 տոկոս): 2019-ին Amazon-ը հինգերորդ հորիզոնականից բարձրացել է չորրորդը. Forbes-ն ապրանքանիշը գնահատել է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Միակ ՏՏ ապրանքանիշը, որը վերջին տարում նվազեցրել է արժեքը, դա Facebook-ն է՝ 4-ից տեղափոխվելով 5-րդ տեղ: Տասնյակից միայն այս ապրանքանիշի արժեքը նվազել է 6 տոկոսով՝ մինչեւ 88,9 մլրդ դոլար: Այս տարի Facebook-ում ակտիվ օգտատերերի թիվը հասել է 2.4 մլրդ, սակայն ապրանքանիշի հեղինակությունը տուժել է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ սկանդալների պատճառով:

ՏՏ շուկայի սահմաններից դուրս Coca-Cola-ն ամենաթանկ ապրանքանիշն է, որը գնահատվել է 59,2 մլրդ դոլար (նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով ավելի է): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն 6-րդ տեղում է:

Վարկանիշում տեղերի մեծ մասը զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 ապրանքանիշ), ցուցակում հաջորդը Գերմանիան է (11 ապրանքանիշ), Ֆրանսիան (7 ապրանքանիշ) եւ Ճապոնիան (6 ապրանքանիշ): Վերջնական վարկանիշում ներառվել են 16 երկրների ապրանքանիշեր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One