Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
Կալիֆոռնիայի նահանգային սենատը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել
23.05.19 17:25
Կալիֆոռնիայի նահանգային սենատը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Կալիֆոռնիայի նահանգային սենատն ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է նահանգի և Հայաստանի միջև առևտրային ներկայացուցչության բացում:

Ինչպես նշում է Asbarez-ը, օրինագիծը ներկայացվել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախաձեռնությամբ: Վերջինս մանրամասնել է, որ շատ ուրախ և հպարտ է նահանգային սենատում այս օրինագծի առաջխաղացման կապակցությամբ և անհամբեր սպասում է ներկայացուցչության հիմնմանը:

«Կալիֆոռնիան տնտեսական ոլորտի առաջատարն է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կարևոր բաղկացուցիչը: Սա օգտակար կլինի և՛ Կալիֆոռնիայի, և՛ Հայաստանի համար»,-ասել է Պորտանտինոն:

Աղբյուրը մանրամասնում է, որ առևտրային ներկայացուցչությունը կգտնվի Հայաստանում և կծառայի Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի զարգացմանը:

Asbarez-ը հիշեցնում է, որ ավելի  վաղ նահանգային սենատն այսպիսի ներկայացուցչություն հիմնելու որոշում էր ընդունել, սակայն Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2007թ. չեղարկել էր այն:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One