Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.18 AMD
EUR =528.61 AMD
Կաննի կինոփառատոնում հատվածներ են ցուցադրել Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից
22.05.19 22:23
Կաննի կինոփառատոնում հատվածներ են ցուցադրել Շառլ Ազնավուրի մասին վավերագրական ֆիլմից
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին վավերագրական ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, որն այս օրերին անցկացվում է Ֆրանսիայի Լազուրե ափին: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, «Շառլ. Հատուկ հայացք» ժապավենի ցուցադրությունը տեղի է ունեցել ռուսական տաղավարում: Ֆիլմի ներկայացման կազմակերպիչը «Ռոսկինոն» է եղել: Որպես ֆիլմի պրոդյուսերներ հանդես են եկել Շառլ Դե Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը Մարկ դի Դոմենիկոն է: Հյուրերին և լրագրողներին տեսակադրեր են ցուցադրվել, որոնք արվել են հենց մաեստրոյի կողմից իր հյուրախաղերի, ճանապարհորդությունների և իրեն հարազատ մարդկանց հետ շփման ժամանակ: Երաժշտությունը ֆիլմի համար հավաքվել է 50-ականներից մինչև հիմա արված ձայնագրություններից: Ինչպես նշել են «Ռոսկինոյից», ֆիլմը կապված է Ազնավուրի կյանքի տարբեր շրջափուլերի հետ. այն վեպ է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, նվաճումների, ուրախությունների, տխրության, վախերի, խիզախության և, առաջին հերթին, սիրո մասին:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One