Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 19 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =535.70 AMD
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների ու ամբաստանյալներից մեկի բացակայության պատճառով
17.05.19 20:15
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների ու ամբաստանյալներից մեկի բացակայության պատճառով
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալ Գևորգ Իրիցյանի և պաշտպանների բացակայության հանգամանքով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտպաններից ներկայացել էր միայն մեկը, և դատավորը հայտարարեց, որ դեմ է նման պայմաններում նիստի անցկացմանը: Հաջորդը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 12։15-ին: Ամբաստանյալներն ու դատախազները հայտնեցին, որ նշված անձանց բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը: Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան, իսկ դատավարություն այդպես էլ տեղի չի ունենում: Դատախազներ Հակոբ Ենոքյանն ու Արթուր Չախոյանն էլ կարծիք հայտնեցին, որ հնարավոր է նիստն անցկացնել մեկ պաշտպանի ներկայությամբ, սակայն դատարանը չընդունեց նրանց մոտեցումն ու որոշեց հետաձգել նիստը երկու շաբաթով: ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց: 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One