Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 28 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
17.05.19 14:51
Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն

Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշել է, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:

 

Այս մասին հայտնում են Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից:

«Նշանակումը մեկ տարով է, և մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը և հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատոնը լավագույններից մեկը լինի Երևան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

 

Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար՝ նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռվել խնդիրներին ծանոթանալու ներսից և որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսևորվելու ժամանակահատված է առաջ գնալու և զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները և իրագործել նոր ծրագրեր»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One