Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին. Վալերի Սեմերիկով
16.05.19 20:42
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին. Վալերի Սեմերիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտնում է БЕЛТА-ն՝ վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

 

Վերջինս հայտնել է, որ մայիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որում կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի հարցը: Առաջարկներ կպատրաստվեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար:

«Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը», - ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը:

 

Նրա խոսքով՝ կքննարկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նա հիշեցրել է, որ 2020-ի հունվարի 1-ից պաշտոնավարման հերթն անցնում է Բելառուսին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One