Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Փաշինյան ներկայացած տղամարդը Երևանում փորձել է բռնաբարել 27-ամյա աղջկա
16.05.19 15:38
Փաշինյան ներկայացած տղամարդը Երևանում փորձել է բռնաբարել 27-ամյա աղջկա

Երեւանում բացահայտվել է 27-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձի ինքնությունը։ Տուժածը կատարվածի մասին ահազանգել էր այս տարվա հունվարին՝ նշելով, որ հունվարի 15-ին՝ ժ.13.00-ին, իր բնակարանում, ոմն Արմեն Փաշինյանը փորձել է իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքնը դիմադրել է։

Կատարված քննությամբ պարզվել է տղամարդու իրական ինքնությունը, ով Արարատյան զանգվածի բնակիչ է, անունը՝ Դավիթ՝ ծնված 1991 թ.։ Վերջինս, խախտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, առանց թույլտվության մուտք է գործել աղջկա բնակարան, որտեղ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն 27-ամյա աղջկա ցուցաբերած դիմադրության արդյունքում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարության փորձի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործը դատարան է մուտք եղել մայիսի 15-ին եւ մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին։

Աղբյուրը` Փաստինֆո

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One