Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Վարորդների 80 տոկոսն օրինապահ է, այս օրինագծի թիրախը չարամիտ խախտումներ կատարող վարորդներն են. փոխոստիկանապետը՝ բալային համակարգի անցնելու մասին
16.05.19 15:45
Վարորդների 80 տոկոսն օրինապահ է, այս օրինագծի թիրախը չարամիտ խախտումներ կատարող վարորդներն են. փոխոստիկանապետը՝ բալային համակարգի անցնելու մասին
Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարորդների համար բալային համակարգի սահմանման նախագծին: Հիշեցնենք, որ կաավարությունը այսօր հաստատեց նախագիծը: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ օրենքով խիստ են վարվելու հատկապես ծանր խախտումներ անող վարորդների հետ։ «Նրանք զրկվելու են վարորդական իրավունքից, որովհետև բոլորիս համար անվտանգության սպառնալիք են։ Վիրավորների տարեկան թիվը շուտով կհատի 6000-ը, մահերի թիվը 340-ով անցել է 2018 թվականի համեմատ։ Տուգանքների խստացումը, չափի բարձրացումն իր կանխարգելիչ էֆեկտից զրկվել է, ոչ մի արդյունք չի տալիս»,-ասաց նա և տեղեկացրեց, որ խախտումները շարունակվում են, պատահարների, զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։ «Նախադրյալ չկա, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը պետք է նվազի, քանի որ ավտոմեքենաների թիվը շարունակում է աճել, ավտոպարկը մեծանում է, մեր ճանապարհների թողունակությունը մեծ չէ, դրանք իրավախախտումներ ծնող պատճառ են։ Այսինքն՝ այս իրավիճակի հետ համակերպվել, նշանակում է համակերպվել զոհերի թվի աճի հետ»,-ասաց նա: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այս նախագիծը եղել է վարչապետի հանձնարարականը, հիմնական խնդիրը մահերի թիվը պակասեցնելն է: Նա նշեց, որ նպատակ է դրվել այդ խնդիրները լուծել ոչ թե քաղաքացու հաշվին, ոչ թե քաղաքացիների վրա բեռ դնելու հաշվին, այլ հակառակը՝ տուգանքները իջեցնելով՝ բարձրացնում ենք անվտանգության մակարդակը: «Մեր օրինապահ վարորդներին այս օրինագիծը ոչ մի կերպ չի սպառնում։ Մեր վերլուծության արդյունքներով՝ մեր վարորդների 80 տոկոսն օրինապահ է։ Այս օրինագծի թիրախը չարամիտ խախտում կատարող վարորդներն են, նրանց թիվը փոքր է, բայց հասարակության մոտ տպավորություն կա, որ անպատժելիության մթնոլորտ կա»,- ասաց փոխոստիկանապետը և համաձայնեց, որ նյութապես ապահովված խախտողներին բարձր տուգանքները չեն զսպում։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One