Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին
16.05.19 15:36
Գերագույն ռադան Զելենսկու երդմնակալությունը նշանակել է մայիսի 20-ին
Ուկրաինայի Գերագույն ռադան մայիսի 20-ին, երկուշաբթի, նշանակել է նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալությունը։ Հանդիսությունները կսկսվեն ժամը 10.00-ին, տեղեկացնում է «112 Ուկրաինա»-ն։ Անկախ պատգամավոր Սերգեյ Միշչենկոյի № 10270 որոշման նախագիծը մայիսի 19-ին երդմնակալությունն անցկացնելու վերաբերյալ քվեարկության ժամանակ հավաքեց 207 ձայն։ Անկախ պատգամավոր Վիկտոր Բալոգայի № 10270-1 որոշման նախագիծը քվեարկության ժամանակ հավաքեց 158 ձայն։ Արդյունքում՝ ընտրվեց պատգամավոր Վիտալի Կուպրիի № 10270-2 որոշման նախագիծը՝ մայիսի 20-ին երդմնակալությունն անցկացնելու վերաբերյալ։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 315 պատգամավոր։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One