Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, նրա նկատմամբ չպետք է կալանք կիրառվի. Արամ Օրբելյան
16.05.19 12:53
Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ, նրա նկատմամբ չպետք է կալանք կիրառվի. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել–չլինելու հարցի քննությանը հայտարարեց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Փաստաբանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներից մեկը, հայտնեց, որ դատավորը պարտավոր է ստուգել արդյոք նախաքննական մարմինը ներկայացրել է փաստեր, տեղեկություններ այն մասին, որ նախաքննության ընթացքում անձին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, նրան պարզաբանվել է մեղադրանքի էությունը, հակառակ դեպքում անձի կալանավորումը և նրա անձնական անձեռնմխելիության սահմանափակումը կհամարվի կամայական և անօրինական։

«2018թ. նոյեմբերի 2–ին քննիչը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այդ մասին տեղյակ պահել կողմին, նույն օրը  Քոչարյանին է դրամադրվել ամբողջական ձևաթուղթ՝ պաշտպան ունենալու, մեղադրյալին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատերլու մասին, սակայն թե  Ռոբերտ Քչոարյանը և թե նրա պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել են, որ մեղադրանքը պարզ չէ»–ասաց նա։

Այնուհետև ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվել է և ասել, որ մեղադրանքի էությունն իրեն պարզ և հասկանալի չէ։

«Մասնավորապես Քոչարյանը հայտնել է, որ իրեն հատկապես հասկանալի չէ, թե ու՞մ  են նկատի ունեցել «մերձավորի և նրա թիկնազորի անդամներ» ասելով, ե՞րբ են ըստ մեղադրանքի՝ կեղծվել փաստաթղթերը, և դրանք ի՞նչ առնչություն ունեն իր հետ»,–նշեց Օրբելյանը։

Այնուհետև Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նոյեմբերի 5–ին դիմում է ներկայացրել քննիչին՝ խնդրելով պարզաբանել առաջադրված մեղադրանքը, նշելով, որ միայն դրանից հետո կարող է Քոչարյանը ցուցմունք տալ, սակայն Օրբելյանի խոսքով՝ քննիչ, ըստ էության, հարցին չի անդրադարձել, չի ասել, որ այն պարզ է, ընդամենը նշել է, որ իրենք պարտավոր էին մեկ օրինակ տալ մեղադրայալին, որը տվել են։

Նա նշեց, որ Ռոբերտ Քաչարյանը հրաժարվել է ստորագրել արձանագրությունը՝ ոչ հստակ համարելու պատճառաբանությամբ։

Օրբելյանի խոսքով՝ նախաքննական մարմինն առանց բացատրելու մեղադրանքի էությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան։

«Պարոն Քոչարյանի չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ և առնվազն այս փուլում չպետք է նրա  նկատմամբ կալանք կիրառվի»,–ընդգծեց Արամ Օրբելյանը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One