Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները պայմանավորվեցին՝ Քոչարյանի հասցեին վիրավորանք չեն հնչեցնելու
16.05.19 12:28
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու ընդդիմադիրները պայմանավորվեցին՝ Քոչարյանի հասցեին վիրավորանք չեն հնչեցնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։ Ինչպես նախորդ երեք օրերին,  այսօր ևս դատարանի դիմաց հավաքվել են մի խումբ մարդիկ, որոնք բաժանվել են երկու ճամբարների՝ մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է դատվի, մյուս կողմը պահանջում է ազատ արձակել նրան։

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները մեկը` դիմելով ընդդիմադիր կողմից Ջիվան Աբրահամյանին, հորդորեց, որ Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հասցեին չհնչեցնեն անհարիր արտահայտություններ:

«Կիսապատերազմական երկրում ապրող հայ ենք, վաղը երկուսս էլ կարող ենք նույն խրամատում հայտնվել։ Քոչարյանի հասցեին որևէ վարկաբեկիչ արտահայտություն չլսենք ձեզանից, պայմանավորվեցի՞նք։ Այս ազգի մեջ սևն ու սպիտակը շատ վատ է»,- նշեց Ռ. Քոչարյանի կողմնակիցը։

Նա նաև ընդգծեց, որ իրենցից որևէ մեկը դատավոր չէ, եթե Քոչարյանը մեղավոր է, մարդասպան, ապա այդ ամենը որոշելու է դատարանը։

Ջիվան Աբրահամյանն էլ հակադարձելով՝ նշեց, որ, եթե Քոչարյանին որևէ բնորոշում են տալիս, ապա դրանով մարդիկ արտահայտում են իրենց սեփական կարծիքը, և որևէ մեկը որևէ սեռական բնույթի հայհոյանք չի տվել։

«Դուք ասում եք՝ ազատություն Ռոբերտ Քոչարյանին, մեր կողմնակիցներն էլ ասում են՝ ցմահ դատապարտում»,- ասաց նա։
168.am
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One