Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 18 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
ԱԻՄ-ը հրավիրում է ազգային միասնության հանրահավաքի
16.05.19 11:03
ԱԻՄ-ը հրավիրում է ազգային միասնության հանրահավաքի
ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ տեղեկացնում է, որ մայիսի 15-ին կայացել է ԱԻՄ նախագահության հերթական նիստը։ Այն, մասնավորապես, անդրադարձել է վերջին 1 տարվա իրադարձություններին եւ անհրաժեշտ համարել հանրությանըհամատեղ ներկայացնել քաղաքական ուժերի գնահատականը՝ ժամանակաշրջանըամփոփելու եւ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով։

«Որպես միջոց նպատակահարմար է մայիսի 28-ին հանրահավաքի հրավիրումը, որում սեփական գնահատականն ու ակնկալիքները կներկայացնեն քաղաքական ուժեր։ Մինչ այդ մայիսի 21-ին տեղի կունենա այդ հանրահավաքին մասնակցել կամեցող ուժերի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Կոչ ենք անում այս տեղեկատվությունն ընկալել որպես նշյալ միջոցառումներին մասնակցելու հրավեր։ Ազգային միասնության եւ հանդուրժողականության ոգու ամրապնդման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ հրավիրվում են բոլոր քաղաքական ուժերը», - նշել է Պ. Հայրիկյանը։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One