Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 19 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
Գերմանիայում տղամարդը փորձարկման ժամանակ առևանգել է միլիոնավոր դոլարներ արժեցող դասական Ferrari-ն
15.05.19 23:36
Գերմանիայում տղամարդը փորձարկման ժամանակ առևանգել է միլիոնավոր դոլարներ արժեցող դասական Ferrari-ն
Գերմանիայում արկածախնդիր «հավաքորդը» ձևացրել է, թե ցանկանում է գնել 2.2 մլն դոլար արժողությամբ Ferrari-ն և «թեսթ-դրայվ» է իրականացրել: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը՝ հղում անելով Դյուսելդորֆի ոստիկանությանը, կասկածյալը հետաքրքրություն է ցուցաբերել 1985 թվականի Ferrari 288 GTO մոդելի նկատմամբ: Վաճառքի կենտրոնից հայտնել են, որ նա մի քանի շաբաթ շարունակ զանգահարել և նամակներ է ուղարկել իրենց: Այնուհետև եկել է մեքենան փորձարկելու, և երկու ժամ վարելուց հետո, երբ վարորդների փոփոխության ժամն է եկել, նա առևանգել է մեքենան, մինչ վարորդները կփոխվեին: Այնուամենայնիվ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել առևանգված մեքենան: Վառ կարմիր գույնի դասական մեքենան չէր կարող աննկատ մնալ, և այն ավելի ուշ հայտնաբերել են ավտոտնակում:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One