Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 18 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
Նախարարական կոմիտեի նիստերը կանցկացվեն ուրբաթ օրերին, կքննարկվեն գաղտնի հարցեր. նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում
15.05.19 19:23
Նախարարական կոմիտեի նիստերը կանցկացվեն ուրբաթ օրերին, կքննարկվեն գաղտնի հարցեր. նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում

Վաղը կառավարության հերթական նիստին կներկայացվի նախագիծ, որը վերաբերում է կոմիտեի նիստերի փոփոխություններին: Նախագծով նախատեսվում է․

 

1.Ամրագրել, որ վարչապետի աշխատակազմում տեղի ունեցող նախանիստերը փոխվարչապետերից բացի կարող է վարել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախանիստին ըստ էության հարցերը ներկայացվում են վարչապետի աշխատակազմի գլխադասային ստորաբաժանումների ղեկավարների կողմից, ովքեր գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, և վարչապետի աշխատակազմի ղեկավարին աշխատակազմում կազմակերպվող նախանիստերը վարելու հնարավորություն չընձեռելը որևէ տրամաբանական հիմնավորում չունի։

2.Աշխատակարգի 32-րդ կետում նշված է, թե նախքան կառավարության նիստում հարցերի քննարկումը, որ պաշտոնատար անձանց մոտ կարող են իրականացվել քննարկումներ։ Նշված թվարկման մեջ ներառված չեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վերջինիս տեղակալները, ովքեր հաճախ նախքան նախագծերը կառավարության նիստերի օրակարգ ներառելը պատասխանատու են լինում տարաբնույթ հարցերի քննարկումների կազմակերպման համար։

 

3.Աշխատակարգի 51-րդ կետում սահմանված է, որ նախարարական կոմիտեների նիստերը անցկացվում են որպես կանոն հինգշաբթի օրերին, սակայն պրակտիկայում նիստերը տեղի են ունենում ուրբաթ օրերին, ուստի նշված կետում առաջարկվում է կոմիտեների անցկացման օրը փոխել։

4.Բացառիկ դեպքերում կոմիտեի անդամ հանդիսացող նախարարի փոխարեն կոմիտեի նիստին մասնակցելու հնարավորություն նախատեսել է համապատասխան նախարարի տեղակալին, եթե առկա է կոմիտեի նիստը վարող փոխվարչապետի կողմից բանավոր տրված համաձայնություն։ Այս փոփոխությունը պայմանավորված է կոմիտեի նիստերին քվորում ապահովելուն, այն դեպքերում, երբ կոմիտեի անդամ նախարարը որևէ պատճառով չի կարող ապահովել մասնակցություն կոմիտեի նիստին։

5.Կոմիտեների նիստերում նախատեսել գաղտնի հարցերի քննարկման հնարավորություն։

Նախագծով նաև որոշակիորեն կանոնակարգվում են կոմիտեի աշխատանքների քննարկման հետ կապված հարցեր, որոնք միտված են կոմիտեի նիստերը առավել արդյունավետ դարձնելուն։ Մասնավորապես, նախատեսվում է, որ ինչպես կառավարության նիստերը, կոմիտեի նիստերը ևս կարող են բաղկացած լինել զեկուցվող և չզեկուցվող հարցերից, սահմանվում է, որ զեկուցվող հարցի համար տրվում է առավելագույնը 15 րոպե ժամանակ, իսկ ելույթների համար՝ 5 րոպե։

Պետական մարմինների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով սահմանվում է նաև, որ կոմիտեում հարցերով, առաջարկություններով և առարկություններով կարող են հանդես գալ միայն այն մարմինների ներկայացուցիչները, ովքեր հարցը շահագրգիռ մարմինների քննարկմանը ներկայացնելու փուլում հայտնել են տվյալ դիրքորոշումը, սակայն դա հաշվի չի առվել կամ չի ընդունվել։

Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս չորս նախարարական կոմիտեները միասին տևում են շուրջ 8-9 ժամ, հաճախ կազմալուծելով գերատեսչությունների աշխատանքները (մարմնի ղեկավարները ստիպված են լինում մի քանի ժամ սպասել իրենց հարցի քննարկմանը)։ Վարչապետի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նման երկարատև կոմիտեների պատճառը հաճախ պետական մարմիններում ոչ բավարար չափով քննարկված հարցերն են, ինչպես նաև կոմիտեի նիստերին ելույթով հանդես եկող անձանց և իրենց կողմից ներկայացող մարմնի կողմից նախկինում հարցի վերաբերյալ ներկայացված դիրքորոշումների սկզբունքային տարբերությունները։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One