Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 12 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.50 AMD
Միլա Յովովիչին համացանցում հալածել են հղիության 22-րդ շաբաթում արհեստական ընդհատման պատճառով
16.05.19 00:34
Միլա Յովովիչին համացանցում հալածել են հղիության 22-րդ շաբաթում արհեստական ընդհատման պատճառով

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Միլա Յովովիչը երկու տարի առաջ դիմել է հղիության արհեստական ընդհատման։ Երգչուհուն անկեղծ խոստովանության է դրդել շատ կանանց զայրույթը կապված ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ընդունված օրենսդրական նախագծի առնչությանմբ հղիության արհեստական ընդհատման արգելքի վերաբերյալ, եթե հղիության ժամկետը մեծ է 6 շաբաթից։ Յովովիչը քննադատել է իշխանությունների որոշումը՝ այն անվանելով «հրեշավոր» եւ պատմել իր պատմությունը, հայտնում է Independent-ը։  

«Ինքս երկու տարի առաջ հղիության անհետաձգելի ընդհատման եմ ենթարկվել։ Ես հղիության 4.5-րդ ամսում էի եւ նկարահանման հրապարակում էի արեւելյան Եվրոպայում։ Վաղաժամ ծննդաբերություն է սկսվել, եւ ես ասացի, որ պետք է գիտակից վիճակում լինեմ ամբողջ պրոցեդուրայի ընթացքում։ Դա իմ կյանքի ամենասարսափելի փորձերց մեկն էր։ Մինչ այժմ երազում մղձավանջներ եմ տեսնում»,- խոստովանել է աստղը։

Картинки по запросу milla jovovich kids

43-ամյա Միլա Յովովիչի խոսքով՝ տեղի ունեցածից հետո իր մոտ դեպրեսիա է սկսել։ Դերասանուհին մի քանի ամիս դադար է վերցրել կարիերայում եւ մեկուսացել հասարակությունից՝ ուշքի գալու համար։ «Սկսեցի աշխատել այգում, մարզասրահ հաճախել, առողջ սնունդ օգտագործել՝ հակադեպրեսանտներ չընդունելու համար։ Բարեբախտաբար, կարողացա ելք գտնել այդ դժոխքից՝ առանց դեղամիջոցներ օգտագործելու, սակայն հիշողություններ այն մասին, թե ինչի միջով եմ անցել եւ ինչ եմ կորցրել, ինձ հետ կմնան մինչ մահը»,- պատմել է Միլան։

Картинки по запросу milla jovovich getty images

Աստղի անկեղծ պատմությունը հետեւորդները միանշանակ չեն ընդունել։ Նրանց մի մասն աջակցել է դերասանուհուն, իսկ մյուսները պնդում են, որ խթանված վաղաժամ ծննդաբերությունը հավասար է սպանության։ «Վաղաժամ ծննդաբերությունը նույնը չէ, ինչ սեփական երեխային սպանելը։ 6 շաբաթվանից հետո հղիության արհեստական ընդհատումներ չպետք է թույլատրվեն»,- Յովովիչի հրապարակման մեկնաբանություններում գրել է հետեւորդնեից մեկը։ Դերասանուհին ի պատասխան գրել է, որ անկախ իր դեպքում հղիության հարկադրված ընդհատումից յուրաքանչյուր կին դրան դիմելու իրավունք ունի՝ ընդ որում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն։  

Картинки по запросу milla jovovich getty images

Սկանդալային օրենսդրական նախագիծն ուժի մեջ է մտնելու 2020թ.-ի հունվարի 1-ից։ Ըստ դրա՝ արգելվում է հղիության արհեստական ընդհատում կատարել հղիության վեցերորդ շաբաթից հետո, երբ հայտնվում է պտղի սրտխփոցը։ Նոր օրենքում մի քանի բացառություն է նախատեսված։ Հղիության արհեստական ընդհատում թույլատրվում է կատարել կնոջ կյանքին սպառնացող վտանգի դեպքում կամ  հղիության պատճառով նրա առողջությանը էական եւ անուղղելի վնասի հնարավոր հասցման դեպքում։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One