Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 16 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =536.60 AMD
Նվեր տարեդարձի առիթով. Քիմ Քարդաշյանն ամուսնական կոսմետիկայի հավաքածու է թողարկում
16.05.19 00:29
Նվեր տարեդարձի առիթով. Քիմ Քարդաշյանն ամուսնական կոսմետիկայի հավաքածու է թողարկում

Քարդաշյան ընտանիքի երկրպագուները չեն հասցրել քննարկել Քիմի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխայի ծնունդը, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, իսկ Instagram-ի աստղը իր մասին խոելու նոր առիթ է տվել։ Մայիսի 24-ին աստղային զույգը նշում է ամուսնության 5-րդ տարին։ Այս իրադարձության առիթով Քիմը հայտնել է կոսմետիկայի ամուսնական հավաքածուի թողարկման մասին։  

Հավաքածուն, որում ներառված են հայլայթեր, կարմրաներկ, ստվերաներկեր, մատիտ աչքերի համար, շրթներկ եւ փայլ շուրթերի համար, ստացել է Mrs. West Collection անվանումը։ Դիմահարդարման միջոցները վաճառքի կհանվեն մայիսի 24-ին ժամը 12-ին խաղաղօվկիանոսյան ժամանակով։

Ինչպես հայտնի է, բոլոր նորույթների դեպքում, որոնք թողարկում են Քարդաշյան ընտանիքի անդամները, երկար հերթեր են գոյանում, այդ պատճառով Քիմի եւ նրա քույրերի երկրպագուների համար պատրաստվելն ավելորդ չի լինի։

Քանյե Ուեսթի կնոջ խոսքով՝ ստեղծելով նոր հավաքածուի ապրանքները՝ ոգեշնչվել է իր հարսանեկան կերպարով, իսկ որպես փորձագետ ներգրավվել է հոլիվուդյան հայտնի վիզաժիստ Մարիո Դեդիվանովիչին։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One