Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Առաջարկել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին քննադատական գիրք գրել. ի՞նչ է կատարվում Լևոն Տեր-Պետրոսյան, Մարկոսյան և Փաշինյան եռանկյունում
15.05.19 10:59
Առաջարկել է  Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին քննադատական գիրք գրել. ի՞նչ է կատարվում Լևոն Տեր-Պետրոսյան, Մարկոսյան և Փաշինյան եռանկյունում

politik.am-ը գրում է

Իշխանափոխությունից հետո նախկին իշխանությունների հետ կապ ունեցող որոշ գործիչներ շտապեցին հերքել իրենց անցյալը և նոր դեմքով ներկայանալ Փաշինյանի իշխանությանը։ Նման կերպարներից մեկն էլ տնտեսագետ Աշոտ Մարկոսյանն է։ Հիշեցնենք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նա տարբեր բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել։ Իշխանափոխությունից հետո Մարկոսյանը հրապարակեց ավելի քան 100 էջանոց մի  վերլուծություն, որտեղ, իր խոսքով, բացահայտում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների տնտեսական հաջողության «միֆը»։

Ըստ էության, Մարկոսյանը տեղյակ է եղել, որ իր դեմ քրեական գործ է նախապատրաստվում, և փորձել է լավ լույսի ներքո ներկայանալ նոր իշխանություններին։ Նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին Աշոտ Մարկոսյանը ձերբակալվեց։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրությա՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել։ Ըստ գործի՝ Աշոտ Մարկոսյանը ևս մասնակցել է այս կեղծիքին։

Մարկոսյանին, սակայն, կարծես օգնության է գալիս իր «վերլուծությունը», և նա հայտնվում է ազատության մեջ, բայց գործը իր մասով դեռևս կարճված չէ։

Մեր տեղեկություններով՝ այդ միջադեպից հետո Աշոտ Մարկոսյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և առաջարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին քննադատական գիրք գրել, որի հրատարակվելուց հետո կմիջնորդի վարչապետ Փաշինյանին՝ բարի աչքով նայել Մարկոսյանին։ Ըստ վերջինիս մտերիմների՝ նա արդեն գործի է անցել և գրում է իրեն վերջնականապես ազատություն պարգևող գիրքը։

politik.am

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One